Արոնյանը հաղթել է FTX Crypto Cup-ի 2-րդ տուրում

Արոնյանը հաղթել է FTX Crypto Cup-ի 2-րդ տուրում

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարի 2-րդ տուրում։

Արոնյանի մրցակիցը Լեհաստանից Յան-Կշիշտոֆ Դուդան էր: Մեկնարկային չորս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով և որոշիչ եղել թայ-բրեյքը, որտեղ հաղթանակ է տոնել Լևոն Արոնյանը, գրում է Արմենպրեսը։

Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երրորդն է:

Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 210,000 դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---