Աղավնոյի ևս մեկ բնակիչ այրել է իր տունը

Աղավնոյի ևս մեկ բնակիչ այրել է իր տունը

PanARMENIAN.Net - Աղավնոյի արդեն 2-րդ բնակիչն այրել է իր տունը, որ այն չմնա ադրբեջանցիներին: Իր տունն է այրել 44-օրյա պատերազմում հերոսացած Մհեր Հայրապետյանի եղբայրը՝ Արման Հայրապետյանը։ Նրա ավագ որդին՝ Ռուդիկը նույնպես մասնակցել է 44–օրյա պատերազմին, իսկ կրտսեր որդին այժմ ծառայում է բանակում, գրում է «Առավոտը»։

Արցախի իշխանությունները զգուշացրել էին բնակիչներին, որ տունն այրելու դեպքում փոխհատուցում չեն ստանա։

«Ես բոլորի մոտ էլ ասել եմ՝ ուզում են թող փոխհատուցում էդ տասը միլիոնը չտան, ինձ դա պետք չէ, ինձ պետք է իմ սրբությունը, որ էս տանն իմ կինն է քնել, ես եմ քնել, իմ էրեխեքը, թուրքը չքնի»,-ասել է նա։

Ավելի վաղ Աղավնոյում իր տունն այրել էր արցախյան պատերազմի մասնակից Արամ Իսախանյանը, որի հորեղբայրն ու ընկերները զոհվել են ռազմական գործողությունների ժամանակ։ Տունն ամբողջությամբ չի այրվել։ Այժմ ԱՄՆ-ում հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ դրամահավաք են նախաձեռնել նրա համար տուն գնելու նպատակով:

ԱՀ իշխանությունները տեղեկացրել են Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը, որը Լաչինը շրջանցող նոր ճանապարհ է կառուցել, սակայն հայկական կողմում շինաշխատանքները դեռ չեն սկսվել։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցնեն նոր երթուղին։

Օգոստոսի 3-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախը Հայաստանին կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելուԱդրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ անթույլատրելի են ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատել, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ Սակայն, այս հայտարարություններից հետո, հայտարարվեց հայ բնակչության տարհանման մասին։

Ընթերցեք նաև․ ՌԴ դեսպանորդ. Քանի նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---