Նախարար․ Աշխատանքները տարվում են պայթյունի ենթադրյալ էպիկենտրոնային հատվածում18 օգոստոսի 2022 - 13:15 AMT PanARMENIAN.Net - ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առավոտյան ժամը 08:30-ից, որոնողափրկարարական աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնում վերսկսվել են՝ հավելելով, որ եթե որոնվող մարդ չլիներ, աշխատանքներն ավելի արագ կիրականացվեին։ Ներկա պահին աշխատանքները տարվում են պայթյունի ենթադրյալ էպիկենտրոնային հատվածում, այնտեղ նաև ենթադրվում է, որ գտնվել է քաղաքացի, գրում է «Հայկական ժամանակը»։ «Եթե որոնվող մարդ չլիներ, աշխատանքներն ավելի արագ կիրականացնեինք: Ձեռքով աշխատել ենք, չենք օգտագործել ծանր տեխնիկա, որպեսզի չվնասենք հավանական ողջ մնացած մարդկանց կամ արդեն իսկ զոհված մարդկանց մարմինները»,- նշել է Փամբուխչյանը: Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |