Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն![]() 18 օգոստոսի 2022 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել։ Նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 206 կգ, գրում է Panorama.am-ը։ 16-ամյա Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 91 կգ՝ վաստակելով նաև փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում 115 կգ արդյունքով նա նվաճել է փոքր ոսկե մեդալ: Չեմպիոն պատրաստելու համար մեդալով պարգևատրվել է նաև կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը։ Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում երկամարտի արդյունքով չեմպիոն են դարձել նաև 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը և 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, ավելի ավագ տարիքային խմբում 49 կգ քաշային Միքայել Չոլակյանը, ինչպես նաև 49 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |