Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է. Նա օտարերկրացի է18 օգոստոսի 2022 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որը օտարերկրացի է։ Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը և հայտնել, որ տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-18-ը Հայաստանում հայտարարված են սգո օրեր։ Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։ Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |