«Սուրմալուում» փրկարար աշխատանքների արդյունքում փլատակներից ողջ մնացած 10 անձ է տարհանվել

«Սուրմալուում» փրկարար աշխատանքների արդյունքում փլատակներից ողջ մնացած 10 անձ է տարհանվել

PanARMENIAN.Net - «Սուրմալուում» փրկարար աշխատանքների արդյունքում փլատակներից ողջ մնացած 10 անձ է տարհանվել։ Այդ մասին կառավարության նիստում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով «Սուրմալու» արևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակների տակից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը զոհված, 10-ը փրկված: 10 փրկվածներին տարհանել են առաջիկա 2 ժամերի ընթացքում՝ հրդեհի բնկումից հետո:

«Այս օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, աշխատանքներում ներգրավված է եղել 935 փրկարար ծառայող, որից 350-ը հենց նույն օրը։ Կիրառվել է 60 տեխնիկա, որից 32 ավտոբակ, 6 ավտոսանդուխտ, 9 փրկրարարական և 13 օժանդակ մեքենաներ, ինչպես նաև 2 ԱԹՍ: Ներկա պահին 16 մարմնից նույնականացված է 15 անձի ինքնությունը, մեկ անձ համարվում է չնույնականացված: Ներկա պահին հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած, բայց ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին անհետ կորածների շարքում է»,-ասել է նախարարը։

Փամբուխչյանը հավելել է, որ այս պահի դրությամբ տարվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու մյուս անհետ կորածին, որի նաև անուն ազգանունը հայտնի է՝ գիտեն, թե կոնկրետ ում են փնտրում՝ որ հատվածում:

«Ներկա պահին ունենք որոշ բարդություններ՝ կապված փլուզումից հետո առաջացած կոնստրուկցիաների, կախված սյուների հետ, որոնք ապամոնտաժում ենք և հնարավորինս փորձում անվտանգ միջավայր ստեղծել փրկարարների համար: Ըստ վիճակագրության՝ վերջին դին հանվել է հրդեհից 42 ժամ անց, հրդեհի բռնկումի պահից 5 ժամ հետ այն համարվել է կառավարելի, 49 ժամ անց տվել ենք մեկուսացում, 53 ժամ հետո տվել ենք ամբողջական մարում: Ներկա պահին կատարվում են միմիայն հովացման աշխատանքներ, մինչ այժմ գոլորշին դուրս է գալիս և մենք կատարում ենք հովացման աշխատանքներ: Դեպքի վայրից տարհանվել է 25 տրանսպորտային միջոց»,-ասել է նա։

Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---