Ավինյան․ «Սուրմալու» էի այցելել` տեսնելու ողբերգության մասշտաբները, քարոզչություն անելու տեղ չէր

Ավինյան․ «Սուրմալու» էի այցելել` տեսնելու ողբերգության մասշտաբները,  քարոզչություն անելու տեղ չէր

PanARMENIAN.Net - Նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադառնալով իր այցին «Սուրմալու» և դրա արձագանքներին, ասել է, որ դա քարոզչություն անելու տեղ չէր՝ հակառակը, ակտիվ հակաքարոզչություն է սկսվել։

Նա նաև նշել է, որ «Սուրմալու» էր այցելել սեփական աչքերով տեսնելու ողբերգության մասշտաբների չափը և հասկանալու թե ինչն է եղել սկզբնապատճառը։>

«Այցելել էի Սուրմալու, որ տեսնեի այդ ողբերգության մասշտաբների չափն իմ աչքերով և հասկանայի, թե ինչն է եղել սկզբնապատճառը: Շփվել եմ ԱԻՆ աշխատակիցների հետ, ծաղիկներ եմ խոնարհել։ Նաև շատ բովանդակային զրույց եմ ունեցել լրագրողների հետ»,- ասել է Տիգրան Ավինյանը` հավելելով, որ քաղաքական հայտարարություն որպես այդպիսին չի եղել։

Նա նշել է նաև, որ դեպքը հակահրդեհային անվտանգության կանոնները, հրավառություններն արգելելու անհրաժեշտությունը քննարկելու առիթ էր։

Ավինյանը «Սուրմալուում» նաև ասել էր, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նախատեսվում է քննարկման ներկայացնել հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը: Նա հավելել էր նաև, որ տեղի ունեցած պայթյունը որևէ կապ չունի ահաբեկչական գործողության հետ։

Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։ Բուժհաստատություններում բուժվում է 5 տուժած։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---