Զախարովա․ ԵՄ-ն փորձում է իրեն վերագրել ՀՀ և Ադրբեջանի միջև միջնորդության դափնիները

Զախարովա․ ԵՄ-ն փորձում է իրեն վերագրել ՀՀ և Ադրբեջանի միջև միջնորդության դափնիները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ ԵՄ-ն փորձում է իրեն վերագրել ՀՀ և Ադրբեջանի միջև ՌԴ միջնորդության դափնիները, և ԵՄ ակտիվությունը Հարավային Կովկասում պայմանավորված է քաղաքական նկրտումներով։

Նա հավելել է, որ ըստ ՌԴ տեսակետի, դա ոչ մի կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։

«Ես կասեի, որ եվրոպացիների այդ կեղծ նախաձեռնություններն ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելու փորձի»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ՌԴ աշխատանքն այդ ուղղությամբ կոնկրևետ արդյունքներ է տալիս և ստանում է կողմերի համապատասխան գնահատականը։

Զախարովան նաև ասել է, որ հայ և ադրբեջանցի գործընկերներից տեղեկություններ չեն ստացվել այն մասին, թե ԵՄ միջնորդությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվելու է խաղաղ պայմանագրի տեքստի մշակմամբ։

Նա նաև ասել է, որ Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կենտրոնացել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներն իրականացնելու վրա:

Օգոստոսի 31-ին Բրյուսելում անցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 Ուշագրավ
---