Զախարյանի տրանսֆերը չի արգելափակվել․ «Չելսին» մտադիր է ավարտին հասցնել գործարքը 1 սեպտեմբերի 2022 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի` անգլիական «Չելսի» հնարավոր տրանսֆերի արգելափակում Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից չի եղել, գրում է «Սպորտ էքսպրեսը»։ Բանակցությունները շարունակվում են, սեպտեմբերի 1-ին կայանալու է վճռական փուլը՝ քննարկվելու են տեղափոխման տարբերակները։ Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնի ակումբը պատրաստ է ձեռք բերել 19-ամյա ֆուտբոլիստին՝ 15 մլն եվրո հրաժարագին վճարելով։ Օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ «Չելսի» տեղափոխվելու Զախարյանի շանսերը նվազում են։ Բոլոր կողմերը շահագրգռված են գործարքում, սակայն հարկավոր էր մի քանի հարց լուծել։ Գլխավոր խոչընդոտը գումարի փոխանցումն է ռուսական ակումբին, ինչը խնդրահարույց է դարձել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների պատճառով։ Տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտենբերի 1-ից։ Ընթացիկ խաղաշրջանում Զախարյանն ակումբի կազմում 7 խաղի է մասնակցել, 1 գոլի հեղինակ է դարձել և 2 գոլային փոխանցման։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ուորլիք. ՀՀ սահմանադրությունը մի օր պետք է փոխվի, բայց չպետք է նախապայման լինի պայմանագրի կնքման համար Ըստ նրա, շրջանակային համաձայնագրում կարելի է դրույթ ներառել «ապագայում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրության մասին» ԱԽ քարտուղար. ՀՀ–ն զենք-զինամթերք է գնում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Նա նշել է, որ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը Որոտանի, Ողջիի և Մեղրիգետի ավազաններում հունիսի 27-ի գիշերը ջրի ելքերի զգալի մեծացումներ կլինեն Հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ Բայրամովը բողոքել է Խովաևին ՀՀ սահմանադրությունից՝ այն անվանելով խաղաղության պայմանագրի «հիմանական խոչընդոտ» Բայրամովը ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի |