«Լոռի Բերդում» պեղումների ընթացքում բացվել են բաղնիքների հիպոկաուստ հատակները, խողովակաշարերը![]() 3 սեպտեմբերի 2022 - 13:55 AMT PanARMENIAN.Net - «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացված պեղումների արդյունքում բացվել են հնագիտական տարբեր շերտեր։ Հնագիտական աշխատանքները հիմնականում ընթանում են պարսպապատի և երկու բաղնիքների տարածքում, որոնց ընթացքում հայտնաբերվել են կառույցների ճարտարապետական տարբեր մանրամասներ, պատեր, հատակներ։ Պեղումների ընթացքում բացվել են բաղնիքների հիպոկաուստ հատակները, ջրամատակարարման համակարգի խողովակաշարերը, ջրավազաններ և այլն, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ժամանակաշրջանի կառույցների, կառուցվածքային առանձնահատկությունների մասին, գրում է Hushardzan.am-ը։ Հայտնաբերվել են մեծ թվով հնագիտական իրեր, որոնց թվում հասարակ և ջնարակված խեցեղեն, ծխամորճներ, մետաղադրամներ, ուլունքներ, զարդեր, բաղնիքի ծորակներ, նետասլաքներ, շքաղյուսներ։ Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկ.՝ Արման Նալբանդյան)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած առանձին դրամաշնորհով։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |