Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրիչ» է անվանել Գրիգորյանի այցն Արցախ և մեղադրել հայկական կողմին «անկեղծ չլինելու մեջ»![]() 3 սեպտեմբերի 2022 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրիչ» է անվանել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Ստեփանակերտ՝ մեղադրելով հայկական կողմին «անկեղծ չլինելու մեջ»։ Նշվում է, որ 2022թ. սեպտեմբերի 2-ին Հայաստանի անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանի «անօրինական այցը» Ստեփանակերտ «Հայաստանի հերթական սադրանքն է և խաթարում է երկու պետության միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»։ Հայտարարության մեջ ասվում է, որ «այդ ապօրինի քայլը, որը Հայաստանի պաշտոնական ներկայացուցչի կողմից նպատակադրված ձեռնարկվել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հերթական հանդիպումից հետո, ոչ միայն ստվերում է հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև ակնհայտորեն ցույց է տալիս հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի անկեղծ չլինելը», գրում է Interfax.az-ը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է նաև, որ «այդ անօրինական այցը» վկայում է, թե «Հայաստանն անկեղծ չէր, երբ հայտարարվում էր, որ Երևանը չունի տարածքային պահանջներ Բաքվից և ընդունում է ինքնիշանության և պետական սահմանների սկզբունքները»։ Դա նաև, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, ցույց է տալիս Երևանի «անհարգալից վերաբերմունքը միջազգային միջնորդների ջանքերի նկատմամբ»: «Մենք վճռականորեն դատապարտում ենք Հայաստանի ներկայացուցչի սադրիչ քայլը և ընդգծում, որ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ընդունված սահմաններում տարածքային ամբողջականության դեմ ցանկացած քայլի կհաջորդի պատասխան»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: Արմեն Գրիգորյանն սեպտեմբերի 2-ին նա այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |