Ջավախքի Մադաթափա լիճը չորանում է

Ջավախքի Մադաթափա լիճը չորանում է

PanARMENIAN.Net - Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Մադաթափա լիճը, որը գտնվում է Սամցխե-Ջավախքի ազգային զբոսայգու տարածքում, չորանում է։ Այս տարի բավականին մեծ տարածք է չորացել, հայտնում է Jnews-ը։

Լճի չորացման պատճառ Սամեբա գյուղի բնակիչները հիմնականում եղանակային պայմաններն են համարում, քանի որ ամառվա ընթացքում քիչ է անձրև եկել և շոգ էր։ Բնակիչները նաև ասում են, որ տարեցտարի լճում ջրի մակարդակը նվազում է:

Մի քանի տարի է ինչ Մադաթափա լճում ամբարտակ կառուցելու ծրագիր կա, որպեսզի ջրի մակարդակը պահեն, բայց դեռևս ոչինչ չի արվել այդ ուղղությամբ։ Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունից հայտնել են, որ ամբարտակ կառուցելու համար էլեկտրոնային մրցույթն արդեն հայտարարված է։

«Պահպանվող տարածքների գործակալությունն ամբարտակի կառուցման մրցույթ է հայտարարել։ Կլիմայական խիստ պայմաններից ելնելով՝ աշխատանքները սպեցիֆիկ են, ինչպես նաև շինարարության համար հատկացված ժամկետներն են սահմանափակ։ Այս փուլում գործակալության կողմից մշակվել է անհրաժեշտ տեխնիկական հանձնարարական և ընթացքի մեջ են նախագծային աշխատանքները։ Լրացուցիչ մանրամասները կհաղորդվեն առաջիկայում», – ասել են Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունից:

Մադաթափա լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում, ծովի մակարդակից 2108 մ բարձրության վրա։ Մադաթափան տարբերվում է մնացած լճերից թռչունների բազմազանությամբ, այստեղ 180 թռչնատեսակ կա, ինչքան որ Ջավախքի ազգային զբոսայգու ողջ տարածքում կա։

Լճի առավելագույն խորությունը 1,10 մ է, իսկ ափամերձ հատվածում՝ 40 սմ: Մադաթափան սնվում է ստորգետնյա ջրերից, անձրևաջրերից և ձյան հալոցքից, որից առաջացած գետակները սկիզբ են առնում Ջավախքի լեռներից:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---