44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին Դատախազությունը ստացել է 226 դիմում

44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին Դատախազությունը ստացել է 226 դիմում

PanARMENIAN.Net - ՀՀ դատախազությունը 2016թ.-2022-ի հունիսը ներառյալ ստացել է 71,455 դիմում-բողոք: 1038 դիմումի քննարկման արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

2020-ի 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին Դատախազությունը ստացել է 226 դիմում, հայտնում է Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ:

19 դիմումի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել է արդեն իսկ առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում:

17-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ: 12 հաղորդում համապատասխան քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն:

Ըստ հրապարակած վիճակագրության, ՀՀ դատախազությունում 2016-ից մինչև 2022թ.-ի հուլիս կազմակերպվել է քաղաքացիների 11,258 ընդունելություն: ‌

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---