Սյունիքի փոխմարզպետ․ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանցիները որոշակի դիրքային առաջխաղացում ունեն![]() 15 սեպտեմբերի 2022 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները որոշակի դիրքային առաջխաղացում ունեն։ Այդ մասին ասել է Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ «Գյուղի մեջ չեն մտել, բայց կան թշնամական դիրքեր, որոնք շատ մոտ են գյուղին։ Կանայք ու երեխաները Ներքին Հանդից տարհանվել են, բայց տղամարդիկ գյուղում են, նրանց զենք է տրամադրվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան օգտակար լինել ԶՈւ-ին»,- ասել է Ղազարյանը։ Փոխմարզպետի փոխանցմամբ՝ Սրաշեն, Շիկահող և Ծավ գյուղերից բնակչությանը տարհանելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Ներքին Հանդից, այո, կանայք ու երեխաները տարհանված են, բայց Շիկահողից, Սրաշենից ու Ծավից՝ ոչ։ Բնակիչները տեղում են, տղամարդիկ՝ զինված»,- նշել է Մարտիրոսյանը։ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերից տեղահանված կանայք ու երեխաները, փոխմարզպետի խոսքով, ժամանակավորապես հաստատվել են Գորիսում, Կապանում կամ հարևան՝ համեմատաբար անվտանգ գյուղերում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Աժ-ում հայտարարել է, որ Ադրբեջանը վերջին օրերին օկուպացրել է 10 քառ. կմ տարածք ՀՀ սուվերեն տարածքից, ևս 40 քառ. կմ տարածք ադրբեջանցիներն օկուպացրել էին 2021թ. մայիսին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |