ԿԲ․ ՀՀ բանկերը «Միր» քարտերի սպասարկման մասով ինքնուրույն որոշում կկայացնեն

ԿԲ․ ՀՀ բանկերը «Միր» քարտերի սպասարկման մասով ինքնուրույն որոշում կկայացնեն

PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերը ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման հետ կապված որոշումն ինքնուրույն կկայացնեն։

«ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված։

Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- ասել են ՀՀ ԿԲ-ից՝ պատասխանելով «Միր» վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու հնարավորության մասին հարցմանը, գրում է Aysor.am-ը:

Ըստ որոշ ԶԼՄ-ների, «Միր» վճարային քարտերի սպասարկումը հանրապետությունում դադարեցվել է, մասնավորապես, քարտատերերը չեն կարողանում բանկոմատներից գումար կանխիկացնել։ ‌

 Ուշագրավ
«Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը
Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
---