Ավետյան․ Վերջին առաջխաղացումից հետո ադրբեջանցիների դիրքերն ուղիղ գծով Կուտականից 1-1.5 կմ են հեռու

Ավետյան․ Վերջին առաջխաղացումից հետո ադրբեջանցիների դիրքերն ուղիղ գծով Կուտականից 1-1.5 կմ են հեռու

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի հատվածում իրավիճակը ներկա դրությամբ հանգիստ է. գյուղի հարևանությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից բացված կրակի հետևանքով տուժածներ հայկական կողմը չունի։ Այդ մասին ասել է Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Բավականին երկար ժամանակ կրակել են ադրբեջանցիները։ Հիմնականում դիրքերի ուղղությամբ էին կրակում։ Վերջին առաջխաղացումից հետո ադրբեջանցիների դիրքերն ուղիղ գծով գյուղից ընդամենը 1-1.5 կմ են հեռու»,- ասել է Ավետյանը։

Գեղամասարի նախկին համայնքապետի խոսքով՝ նախքան 44-օրյա պատերազմը, թե՛ Կուտականը, թե՛ Գեղարքունիքի մեծ թվով գյուղեր սահմանից բավականին հեռու և անվտանգ էին, իսկ հիմա ադրբեջանական դիրքերն այդ գյուղերի անմիջական հարևանությամբ են։

«Ադրբեջանցիները որտեղ որ առաջ են եկել, արագ տեմպերով դիրքավորվում են, ամրապնդվում, համալրվում։ Ամեն ձևով պատրաստվում են»,-նշել է Ավետյանը։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

 Ուշագրավ
Նա հայտնել է իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ ստեղծելու մասին
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
---