«Թաթոյան» հիմնադրամ․ Google Maps-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ ադրբեջանական տեղանուններով են նշված![]() 30 սեպտեմբերի 2022 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պարզել է, որ Google Maps և Google Earth հավելվածներում ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջաներեն ու ադրբեջանական անուններով։ Առիթը եղել է Սիսիանի բնակիչներից մեկի ահազանգը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն: Օրինակ` «Որոտան» գետը նշված է ադրբեջանական անվանումով՝ «Bazarçay» կամ Սիսիանի զբոսայգին անվանակոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կամ Աթաթուրքի անունով, կամ Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված է միայն ադրբեջաներենով՝ «Zəngəzur Vilayəti Administrasiyası» և այլն: Անգամ փորձ են արել փոխել Սիսիանի անունը` Qarakilise, հայտնում է հիմնադրամը։ Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով են նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։ «Ակնհայտ է, որ տեղի ունեցածն ադրբեջանական իշխանությունների միջամտությամբ է: Սրանով, նախ, փորձ է արվում հոգեբանական ճնշումների ենթարկել Հայաստանի ժողովրդին ու հատկապես կոնկրետ բնակավայրի բնակիչներին: Այդ կերպ փորձ է արվում կեղծիքներով աշխարհին ներկայացնել, թե իբր Սյունիքն ադրբեջանական է` ադրբեջանական իշխանության բացարձակ կեղծ թեզը: Ի վերջո, փորձ է արվում լեգիտիմացնել ադրբեջանական հարձակումները և հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: «Թաթոյան» հիմնադրամը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (ANCA Western Region) հետ համագործակցությամբ, արդեն իսկ կապի մեջ է Google ընկերության հետ և միջոցներ է ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։ Ձեռնարկված միջոցների արդյունքում որոշ կեղծ անուններ արդեն փոխված են: Այս եղանակով չփոխվելու դեպքում ամերիկյան գործընկեր հայ փաստաբանների հետ միջոցներ կձեռնարկվեն ադրբեջանական կեղծիքները վերացնելու պահանջով դատական գործընթացներ սկսելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |