ՌԴ-ից Վրաստան մուտք գործող քաղաքացիների թիվը կրճատվել է գրեթե 60%-ով

ՌԴ-ից Վրաստան մուտք գործող քաղաքացիների թիվը կրճատվել է գրեթե 60%-ով

PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ երկրի պետական սահմանը հատող ՌԴ քաղաքացիների քանակը «զգալի կրճատվել է»։ Ժամանողների հոսքը կրճատվել է գրեթե 60%-ով։

Ըստ գերատեսչության, սեպտեմբերի 30-ի դրությամբ վերջին օրվա ընթացքում Վրաստան է մուտք գործել 6109 ռուսաստանցի, մեկնել՝ ՌԴ 5186 քաղաքացի։

Սեպտեմբերի 28-ին Վրաստան է մուտք գործել 9642 ռուսաստանցի, մեկնել՝ 5448-ը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Ըստ ՆԳՆ վիճակագրության, ՌԴ-ում զորահավաքի հայտարարումից հետո Վրաստան է մուտք գործել ՌԴ առնվազն 68,887 քաղաքացի, մեկնել՝ 45,724-ը։

Նշվում է, որ ՆԳՆ վիճակագրության մեջ բացակայում են սեպտեմբերի 27-ի տվյալները։

Ավելի վաղ հայտարարվել է, որ 10 օրում մոտ 80,000 ՌԴ քաղաքացի է մուտք գործել Վրաստան։

ՌԴ-ում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի զորահավաքից հետո ՌԴ-Վրաստան սահմանին Վերին Լարս անցակետում Վրաստան ուղևորվող մեքենաների բազմակիլոմետրանոց հերթեր են առաջացել։ Ամենամեծ հոսքը գրանցվել է սեպտեմբերի 23-26-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---