«Փեթակի» աշխատակիցները ցույցի էին դուրս եկել․ Տեսչական մարմնի որոշմամբ տոնավաճառի աշխատանքը կասեցվել է![]() 7 հոկտեմբերի 2022 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց՝ առավոտյան, գնալով աշխատավայր, տեսել են, որ դռները փակ են։ Պարզվել է, որ այն հոկտեմբերի 7-ից չի գործելու։ Աշխատակիցները տեղյակ չէին, թե որն է պատճառը, նրանց միայն ասել էին՝ կենտրոնը չի գործելու կառավարության որոշմամբ, գրում է Panorama.am-ը։ Աշխատակիցները նշել են, որ իրենց նախապես պետք է զգուշացնեին, ժամանակ տային, որ մարդիկ հասկանային իրենց անելիքները։ Նրանք միաժամանակ ասել են, որ ըստ տնօրենի, ինքն էլ այդ որոշման մասին իմացել է գիշերը։ Լրագրողի դիտարկմանը, թե ըստ լուրերի, «Փեթակի» պահեստներում ևս կան պայթուցիկ նյութեր և գուցե փակման պատճառը դա է, կենտրոնի աշխատակիցն ասել է, թե դրանք սուտ լուրեր են։ Ավելի ուշ ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ 2021-ին հայտնաբերված խախտումները նախատեսված ժամկետում չեն վերացվել, ուստի որոշում է կայացվել դադարեցնել «Փեթակի» աշխատանքը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2021-ի ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտում։ Տեսչական մարմնի կողմից ընկերությանը տրվել էր կարգադրագիր՝ խախտումները վերացնելու վերաբերյալ։ Վերջին կետի կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022-ի հունիսի 23-ը: Օգոստոսի 22-25-ը տեսչական մարմնի մասնագետները հետազոտություն են իրականացրել ընկերությունում և պարզել, որ կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել և խախտումները չեն վերացվել և որ «նման խախտումներով ընկերության հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար»։ «Ուստի ՔՏՀԱ տեսչական մարմինը որոշում է կայացրել դադարեցնել Երևանի Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |