«Նորքի զինված խմբի» գործով Արթուր Վարդանյանը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

«Նորքի զինված խմբի» գործով Արթուր Վարդանյանը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակել է «Նորքի զինված խմբի» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արթուր Վարդանյանը, որն ըստ մեղադրանքի համարվում է զինված խմբի պարագլուխը, մեղավոր է ճանաչվել է առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 13 տարի ժամկետով, հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը, վերջնական պատիժ սահմանվել է 9 տարին։

Դատարանը ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին՝ ՔՕ 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացրել է՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մյուս մեղադրանքներով՝ մեղավոր ճանաչել՝ որպես վերջնական պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 3 տարի 5 ամիս ժամկետով։ Դատարանը Վահան Շիրխանյանին համաներմամբ ազատել է պատժի կրումից, հայտնում է «Փաստինֆոն»։

Անտոն Թոթոնջյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, որը, սակայն դատարանը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով, Ավետիս Բարեյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման 9 տարի ժամկետով, նախաքննության ընթացքում 2 ամիս կալանքի տակ գտնվելու ժամկետի հաշվակցմամբ՝ վերջնական պատիժ է սահմանվել 8 տարի 10 ամիսը։

Վաղինակ Ստեփանյանը է մեղավոր ճանաչվել առաջադրված մեղադրանքներում, նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 6 տարի 7 ամիս ժամկետով, Արթուր Եղիազարյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքներում, վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 6 տարի 2 ամիս ժամկետով։ Արման Հայրապետյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվել է ազատազրկումը՝ 7 տարի 10 ամիս ժամկետով, Արա Պողոյանի նկատմամբ ազատազրկումը՝ 6 տարի 2 ամիս, Տիգրան Բոյաջյանի նկատմամբ՝ ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով, Գևորգ Ջնդոյանի նկատմամբ՝ ազատազրկումը 8 տարի ժամկետով, նշանակված պատժում, հաշվակցելով Ջնդոյանի՝ նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 2 տարի 10 ամիս ժամկետը, վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 5 տարի 1 ամիս ժամկետով։

Արկադի Մարդոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, Վահագն Սալնազարյանը՝ 6 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման ։

Մարինե Կաթանյանը դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով, սակայն դատարանը պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով։ Ասյա Մկրտչյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, ժամկետով, որի նկատմամբ ս վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 7 տարի 7 ամիս ժամկետով։ Նելլի Մինասյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվել է ազատազրկումը՝ 7 տարի 10 ամիս ժամկետով, որը դատարանը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով։

Ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքներում, սակայն դատարանը, հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննությունը, պատժի նշանակումը հետաձգել է, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացրել։

Դատարանը Գառնիկ Մարգարյանին, Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Հարություն Սարիբեկյանին ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչելով ազատեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Ըստ մեղադրանքի Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով ՀՀ-ում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ԱԱԾ կողմից: Քրեական գործը դատարանում է գտնվում 2016 թվականի նոյեմբերից։ Այս ընթացքում գործով մի քանի դատավոր է փոխվել, 2019թ օգոստոս ամսից գործը քննվում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---