Եզակի վիրահատություն Արցախում․ Երիտասարդի անդամահատված ձեռքը վերականգնվել է

Եզակի վիրահատություն Արցախում․ Երիտասարդի անդամահատված ձեռքը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Արցախում բարդ ու եզակի վիրահատություն է կատարվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002-ին ծնված Տիգրան Վլադիմիրի Մուսայելյանը՝ ամպուտացված վերին վերջույթով: Նշվում է, որ, բարեբախտաբար, նա իր հետ բժշկական կենտրոն էր բերել հաստոցով աշխատելու հետևանքով ամպուտացված վերջույթը:

Շտապ կարգով միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանի և օրթոպեդ վնասվածքաբանների գլխավորությամբ կարևոր որոշում է կայացվել վիրահատելու հիվանդին՝ գերխնդիր համարելով երիտասարդին վերադարձնելու առանց թերությունների ապրելու իրավունքը:

«Դժվար էր ինչպես վիրահատության ընթացքը, այնպես էլ հետվիրահատական շրջանը: Բայց ռեանիմատոլոգների, վիրաբույժների, բժշկական մեծ թիմի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել հիվանդի կյանքն ու վերականգնել նրա ձեռքը։

Ու մենք այսօր մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ Տիգրան Մուսայելյանը դուրս է գրվել բժշկական կենտրոնից, նա անցնելու է հետագա վերականգնողական բուժում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ‌

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---