7 նոյեմբերի 2022 - 14:20 AMT
Սիսիան-Քաջարան 60 կմ-ոց ճանապարհ կկառուցվի

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրով Սիսիան-Քաջարան 60 կմ-ոց ճանապարհ կկառուցվի, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ճնապարհը ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունել։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունն այցելել է Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատված:

«Ասիական զարգացման բանկի» ներկայացուցիչները, ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ, ծանոթացել են նոր կառուցվելիք ճանապարհահատվածի ծրագրին, ճանապարհի՝ նախագծով սահմանված տեխնիկական պարամետրերին, զրուցել են հարակից բնակավայրերի բնակիչների հետ։