ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-19-ը Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Նյու Դելի։

Նա մասնակցելու է «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին:

Այցի շրջանակոմ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ:

Հոկտեմբերին Հնդկաստան էր մեկնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը։

Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաև Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---