Ինեկոբանկի «Զեյթուն» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում․ Մի քանի քայլ այն կողմ, առավել հարմարավետ23 նոյեմբերի 2022 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Ինեկոբանկի «Զեյթուն» մասնաճյուղը վերաբացվել է ընդամենը մի քանի քայլ այն կողմ՝ նոր հասցեում, մի քանի քայլ ավելի հարամարվետ պայմաններում։ Այսուհետ արդեն Պարույր Սևակի փողոց 51/3 հասցեում մասնաճյուղն այցելուների առջև իր դռները կբացի առավել ընդարձակ ու հարմարավետ տարածքում։ Ինեկոբանկը, իր առաջատար թվային լուծումների և օնլայն գործիքակազմի հարստացմանը զուգահեռ, շարունակում է նաև իր մասնաճյուղերի վերազինման ու արդիականացման գործընթացը։ Թվային բանկինգի արագընթաց զարգացման և կատարելագործման պայմաններում, երբ ֆիզիկական գործարքների գերակշռող մասը կատարվում է մասնաճյուղերից դուրս՝ առցանց, հաճախորդների կողմից այսօր էլ շարունակվում է կարևորվել իրական շփումն ու հարմարավետ սպասարկումը մասնաճյուղում։ Բանկի Անհատական բանկինգի ծառայության ղեկավար Գևորգ Մամիկոնյանը նշել է, որ մասնաճյուղային ցանցի կատարելագործումն ու ընդլայնումը շարունակական գործընթաց է, որն ունի մեկ նպատակ՝ ապահովել Ինեկոբանկի յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը: «Թեպետ այսօր Ինեկոբանկի հաճախորդներն իրենց գործարքների մոտ 90%-ը կատարում են InecoOnline համակարգի կամ InecoMobile հավելվածի միջոցով, մենք ուրախ կլինենք տեսնել մեր ինչպես արդեն հավատարիմ դարձած, այնպես էլ բոլոր նոր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում և ծանոթացնել բանկի բոլոր պրոդուկտներին և լուծումներին, որոնք կօգնեն նրանց արդյունավետ կերպով հասնել իրենց ֆինանսական նպատակներին»,- նշել է Գևորգ Մամիկոնյանը: Վերաբացված մասնաճյուղում, ունիվերսալ տերմինալից բացի, այսուհետ կգործի նաև առանձին դրամարկղ՝ անհրաժեշտ բոլոր գործարքները տեղում կատարելու համար։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |