Ակնկալվում է, որ գազի գինը 10 տարի չի բարձրանա. ՀՀ-ն կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները![]() 24 նոյեմբերի 2022 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան 34.79 մլն դոլար կվճարի` որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Գործադիրը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առուվաճառքի մասին 2013 թվականին կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության նախագիծը։ Կառավարությունը կարծում է, որ տարեկան 34․79 մլն դոլարի փոխհատուցումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 10 տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։ Նշված 34․79 մլն դոլարից 31․79 մլն–ը կուղղվի ներդրումների վերադարձի ապահովմանը, 3 մլն–ը` 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցմանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Բանն այն է, որ Հրազդանի ՋԷԿ–ն այսօր աշխատում է թերբռնված ու պարբերաբար ստիպված է լինում դադարեցնել աշխատանքը` էլեկտրաէներգիայի գերարտադրությունը կանխելու համար։ «5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես պայմանավորված է առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՓԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով մոտ 100 մլն դոլարի»,– ասված է կառավարության որոշման նախագծում։ Արձանագրությունը կազմվել է ռուսական կողմի հետ մոտ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում և ստորագրվել 2022-ի հունիսին։ ![]() ![]() Նա նշել է, որ կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել «Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |