ԱՄՆ-ում սովորույթի համաձայն Երախտագիտության օրվան հաջորդող Սև ուրբաթը 2022-ին կայացավ նոյեմբերի 25-ին՝ սկիզբ դնելով ամանորյա զեղչերին։ Միացյալ Նահանգներում, վիճակագրության համաձայն, մարդիկ Սև ուրբաթին սկսում են պատրաստվել միջինում 5-6 շաբաթ առաջ:
Այդ օրն ամեն տարի մոտ 135 մլն մարդ ամբողջ աշխարհում գնումներ է անում, ու տարեցտարի դրանց թիվն աճում է: Ընթացիկ տարին էլ բացառություն չէր․ օրինակ, Amazon-ում ռեկորդներ են եղել, կապված ամենամեծ զեղչերի թվի հետ։
Մեր երկրում ևս զեղչերի համաշխարհային օրը տարեցտարի ամրապնդում է իր դիրքերը, և հայաստանցիները ևս մեծ անհամբերությամբ են սպասում այդ օրվան, հատկապես՝ օնլայն գնումներ անելուն:
Globbing-ի ներկայացուցչի խոսքով, օրինակ՝ այս տարի պատվերների թիվը ռեկորդային էր: Սև ուրբաթի շրջանում նախնական, մոտավոր հաշվարկներով կատարվել է 4.5 մլրդ դրամի գնում, ինչն ամբողջ Հայաստանում այդ օրն արված գնումների մոտ կեսի չափով է։
Globbing-ի՝ ԱՄՆ պահեստ ամեն օր 40 մեծ բեռնատար ապրանք է հասնում, իսկ զանգերի կենտրոնն օրական 12,000 զանգ է ստանում: Թվերն օր օրի աճում են, պատվերների մեջ էլ հետաքրքիր վիճակագրություն կա. այսպիսով, ըստ ընկերության՝ ամենաշատ գնված ապրանքների եռյակում են ամանորյա նվերները, հագուստն ու էլեկտրոնիկան:
Բացի այդ, 2022-ի պատվերները տարբերվում են հաճախ հանդիպող ամենօրյա օգտագործման ապրանքներով և իրերով։
Հաշվի առնելով պատվերների աճը, այդ ծավալները կառավարելու կարիքը ևս մեծանում է: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ թե սպասարկման ոլորտի աշխատակիցները, թե պահեստն աշխատում են էքստրա ռեժիմով, ծանրոցների գրանցումն ու մշակումն էլ պահեստներում կատարվում է 48 ժամում:
Խոսելով գերլարվածության մասին, ընկերությունից նշում են՝ միայն Սև ուրբաթի օրերին Globbing-ի միջոցով կատարվել է 280,000-ից ավելի գնում, որից 100,000-ը՝ Հայաստանից։