Վարդանյան․ Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն, նշանակում է՝ ամեն ինչ ճիշտ եմ անում

Վարդանյան․ Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն, նշանակում է՝ ամեն ինչ ճիշտ եմ անում

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, մեկնաբանելով ԱՀ-ից իր հեռանալու մասին Բաքվի պահանջը, ասել է, որ եթե իր անձի շուրջ նման հետաքրքրություն կա, նշանակում է՝ ամեն ինչ ճիշտ է անում։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է, թե Ադրբեջանը պահանջում է, որ Վարդանյանը հեռանա Լեռնային Ղարաբաղից, իսկ նրա գործունեությունն անվանել «հանցավոր ու արկածախնդիր»։ Լավրովն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղ նրա տեղափոխվելու հետ։ Նա հիշեցրել է, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։

«Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար։

Ժամանակն է վերջացնել այս ամենը։ Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---