13 հունվարի 2023 - 10:27 AMT
Հունվարի 14-ից կտաքանա 8-10 աստիճանով, Արարատյան դաշտում՝ 2-4

Հանրապետության տարածքում հունվարի 13-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-17-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 2-4 աստիճանով:

Երևանում հունվարի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում լույս 14-ի գիշերը կգրանցվի -5 աստիճան, իսկ 14-ի ցերեկը՝ +4։