Պաշտոնանկություններ՝ զորամասում հրդեհի պատճառով19 հունվարի 2023 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը ՊՆ ղեկավարի հրամանով կազատվի աշխատանքից՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, հայտնել է 1lurer.am-ը։ Հայտնի է դարձել հետևյալ պաշտոնյաների ազատման մասին. 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյան, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյան։ Հրդեհի կապակցությամբ Պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից կազատվեն նաև բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը: Հունվարի լույս 19-ի գիշերը ՊՆ N զորամասի ինժեներասակրավորայինվաշտի կացարանում բռնկված հրդեհիցնախնական տվյալներով15 զինծառայող է զոհվել, ևս 3-ի վիճակը ծանր է։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | 600–ով ավելացվել է արտոնյալ պայմաններում էլմեքենաների ներմուծման քվոտան Նախատեսված 7400 էլեկտրամոբիլի քվոտան սպառվել է, Արցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ ընթացակարգով Շահառուներից չեն պահանջի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք Անառակաբարո գործողությունների կասկածանքով ձերբակալվել է Ջոն Կիրակոսյանի անվ. դպրոցի աշխատողը Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Fastex-ը` WCIT 2024-ին․ Ինչպես են բիթքոինը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան Fastex-ը համաժողովի գլխավոր գործընկերն էր |