Վրաստանում նախկին զինծառայողը կրակել է անցորդների վրա․ 5 զոհ կա![]() 20 հունվարի 2023 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում նախկին զինծառայողն իր բնակարանի պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին։ Դեպքը տեղի է ունեցել Սագարեջոյում, գրում է Sputnik Georgia-ն։ 48-ամյա տղամարդը կրակել է բակում եղած մարդկանց վրա, իսկ հետո նաև դեպքի վայր ժամանած ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ։ Զոհվածներից մեկը ոստիկան է, վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հանցագործն ինքնասպան է եղել։ Միջադեպի ժամանակ տանը եղել է նաև նրա անչափահաս որդին, որը հեռացել է բնակարանից, երբ հայրը սկսել է կրակել։ Ավելի ուշ նա ուժայիններին հայտնել է, որ հոր արարքի պատճառը չգիտի։ ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |