ՀՀ-ն Վրաստանից մեքենաներ ներկրող երկրների թվում 2-ն է![]() 24 հունվարի 2023 - 12:38 AMT PanARMENIAN.Net - 2022 թվականին Վրաստանից մարդատար մեքենաների արտահանումը 2021 թվականի համեմատ աճել է 98 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 73․1 տոկոսպվ: 2021 թվականին Վրաստան է ներմուծվել 935.4 մլն դոլարի ավտոմեքենա: Նախորդ տարում Վրաստանից ամենաշատը մեքենաներ են արտահանվել Ադրբեջան՝ 308․4 մլն դոլարի, և Հայաստան՝ 144․7 մլն դոլարի, հայտնում է BusinessPressNews-ը։ 3-րդ հորիզոնականում Ուկրաինան է՝ 119․8 մլն դոլարով, որին հաջորդում են Ղազախստանը՝ 104․4 մլն դոլարով և Ռուսաստանը՝ 75․6 մլն դոլարով: 2022-ի տվյալներով Վրաստանից արտահանվող ապրանքախմբերում մարդատար ավտոմեքենաները երկրորդ տեղում են, իսկ ներմուծվող ապրանքախմբերում՝ առաջին տեղում: Վրաստանը մեքենաներ է ներմուծել հետևյալ երկրից. ԱՄՆ-ից՝ 833․2 մլն դոլարի, Ճապոնիայից՝ 282․7 մլն դոլարի, Գերմանիայից՝ 179․8 մլն դոլար, Թուրքիայից՝ 105․3 մլն դոլարի, Կորեայից՝ 20․8 մլն դոլարի: 2022-ին Վրաստանում վաճառվել է 903.8 մլն դոլարի ավտոմեքենա, երկիր է ներկրվել 1․6 մլրդ դոլարի մեքենա։ ![]() ![]() Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել համապատասխան հոդվածը Ամենից շատ թանկացել է հացաբուլկեղենը՝ 14․1%-ով, և միսը՝ 12․3%-ով Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով, ոսկի չկա «Այդ ցուցանիշը նշանակում է, որ բիզնես համագործակցությունը զարգանում է դրական հունով», –ասել է նա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |