OCCRP-ի հետաքննությունը․ Նախիջևանյան կոռուպցիոն գումարները ներդրվել են Վրաստանում

OCCRP-ի հետաքննությունը․ Նախիջևանյան կոռուպցիոն գումարները ներդրվել են Վրաստանում

PanARMENIAN.Net - OCCRP-ի՝ Հետաքննող լրագրողների ընկերակցության (Organized Crime and Corruption Reporting Project) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թուրք գործարար Էմին Ուչարը հարստություն է դիզել` աշխատելով Նախիջևանը 27 տարի ղեկավարած Վասիֆ Թալիբովի ընտանիքի համար, ու կոռուպցիոն գումարները ներդրվել են Վրաստանում։

Վրաստանում 270 միլիոն դոլարի հյուրանոցային բիզնեսը՝ բարձրակարգ հյուրանոցները, ռեստորանները, ըստ թղթերի, պատկանում են թուրք գործարարին, բայց հետաքննող լրագրողներն ապացույցներ են գտնել, որ նա նախիջևանյան Թալիբովների դրածոն է վրացական բիզնեսում, որտեղ գործընկերներից մեկը ֆրանսիական Accor ընկերությունն է, գրում է «Ազատությունը»։

Ուչարը փաստաբանի միջոցով հերքել է, որ իր ընկերության ակտիվները պատկանում են Թալիբովների ընտանիքին՝ պնդելով, թե բիզնեսի ֆինանսական աղբյուրները վարկերն են։ Accor-ը հայտնել է, որ հաշվի առնելով Թալիբովների հետ կապի մասին վերջին հաղորդումները՝ վերանայում է համագործակցությունը թուրք գործարարի հետ։

Թուրք գործարարն ընկերություններ ունի Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում։ Կորպորատիվ ցանցում ընդգրկված վրացական Maqro Group, ադրբեջանական Gamigaya ընկերությունները իրենց հիմնադրման ժամանակներից՝ 2000-ականներից սկսած պետական տասնյակ պատվերներ են ստացել Ադրբեջանից։ Թալիբովի հրաժարականից մեկ շաբաթ անց Gamigaya ընկերությունը վերանվանավեց Arkoz, որն Էմին Ուչարի մեկ այլ ընկերության անվանումն է։

Թբիլիսում Maqro ընկերությունը Green Budapest բնակարանային համալիրի սեփականատերն է, 120 միլիոն դոլարով ավելի մեծ օբյեկտ է կառուցվում Green Diamond անվանումով։ Ֆրանսիական Accor-ի հետ կառուցվում է Swissotel հյուրանոցը, շինարարությունն ընթացքի մեջ է, Accor-ի հետ Թբիլիսիի հին կետրոնում ևս երկու հյուրանոց ունեն՝ Mercure-ը, որը բացվել է 2015-ին, և Ibis-ը, որը հյուրեր է ընդունում 2017-ից։

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
---