Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա![]() 6 փետրվարի 2023 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 6-7-ն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում։ Նա հանդիպում կունենա ԳԴՀ արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով: Այցի շրջանակում Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Գերմանիայի օրենսդիր մարմինների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։ Իր հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Գերմանիա և ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման հարցերին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |