Արցախի գազով ջեռուցվող դպրոցներում փայտի վառարաններ են դրվել․ 9-12-րդ դասարաններում դասերը վերսկսել են

Արցախի գազով ջեռուցվող դպրոցներում փայտի վառարաններ են դրվել․ 9-12-րդ դասարաններում դասերը վերսկսել են

PanARMENIAN.Net - Արցախում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանումների ֆոնին գազով ջեռուցվող դպրոցներում տեղադրվել են փայտի վառարաններ, շաբաթ օրվանից դասերը վերսկսել են 9-12-րդ դասարանցիների համար, որպեսզի ավարտական դասարանների աշակերտները հետ չմնան ուսումնական ծրագրից:

Աշակերտները դեռևս բաց կթողնեն ֆիզկուլտուրայի դասերը․ եղանակային պայմանները թույլ չեն տալիս, գրում է Factor.am-ը։

Մայրաքաղաքի Եղիշե Չարենցի անվան հիմնական դպրոցում գործում է հինգ 9-րդ դասարան՝ 130 աշակերտով: Բոլոր դասարաններում տեղադրված են փայտի վառարաններ:

Մայրաքաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի նախադպրոցական մասնաշենքի դասարանները հատկացվել են բարձր դասարանների աշակերտներին:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատարը, փետրվարի 7-ի երեկոյան գազի մատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 8-ին գազի մատակարարումը կրկին դադարեցվել է։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---