Կլաարը կրկին Երևանում է

Կլաարը կրկին Երևանում է

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է՝ նրա այցը մեկնարկել է Երևանից։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Վերադառնում եմ տարածաշրջան Մյունխենի հանդիպումների արդյունքներով խորհրդակցությունների շարք անցկացնելու համար՝ սկսելով Երևանից։ Լավ հանդիպումներ եմ ակնկալում»,–գրել է նա։

Փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանը հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։ Օրակարգում են եղել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի հարցերը։ Ըստ հայկական կողմի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:

Վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր այցելել հունվարի 23–ին, որտեղ հանդիպումներ և քննարկումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյանների հետ։

 Ուշագրավ
---