Ber-Ber-ը կրկին տուգանվել է, Wildberries-ի հանդեպ վարույթն ընթացքի մեջ է

Ber-Ber-ը կրկին տուգանվել է, Wildberries-ի հանդեպ վարույթն ընթացքի մեջ է

PanARMENIAN.Net - ՄՊՀ-ը շարունակում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ իրականացնող տնտեսվարողների վարքագիծը․ Ber-Ber ծառայությունը երկրորդ անգամ տուգանվել է, Wildberries և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների նկատմամբ հարուցված վարույթներն ընթացքի մեջ են:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը:

Ուսումնասիրության արդյունքում ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն), «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ի վերաբերյալ հարուցվել են վարույթներ՝ առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումների միջոցով հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության ատկանիշներով: Արդյունքում Ber-Ber ծառայությունը ևս մեկ անգամ տուգանվել է:

«Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և միջնորդել կիրառել արագացված վարույթ։

«Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների վերաբերյալ հարուցված վարույթները դեռևս շարունակվում են։ Բացի այդ, Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 13, 497, 160 դրամի չափով տուգանք։

Հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերին ընդհանուր մոտ 83 մլն դրամի տուգանք էր կիրառել «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---