Դուբայի Convention 2023-ի ընթացքում ftNFT-ն լավագույն ֆիզիկական-թվային խանութ է ճանաչվել

Դուբայի Convention 2023-ի ընթացքում ftNFT-ն լավագույն ֆիզիկական-թվային խանութ է ճանաչվել

PanARMENIAN.Net - ftNFT խանութի բացումից դեռ ընդամենը երկու ամիս է անցել, իսկ իր տեսակի մեջ առաջին NFT խանութը Դուբայի Էմիրեյթս մոլում անցկացված Convention 2023-ի ընթացքում ճանաչվել է որպես լավագույն ֆիզիկական-թվային խանութ:

Նույն անվանակարգում ներկայացված էին «Շանելը», «Իթիսալաթը», «Գոլդն Գուսը» և այլ աշխարհահռչակ բրենդեր:

ftNFT պատկերասրահ-խանութի յուրահատկություններից մեկն այն է, որ խանութում հնարավոր է գնել NFT-ներ մեկ հպումով՝ տերմինալի միջոցով: NFT գնելը ftNFT խանութում ակնթարթ է տևում, գործողությունները արագ են, հեշտ և ապահով։

NFT-ների աշխարհն այլևս հասանելի է բոլորին։

Շատ շուտով կբացվի նաև երկրորդ՝ ավելի ընդարձակ խանութ սրահը Դուբայ մոլում:

«Սպասեք ավելիին՝ նոր ձեռքբերումներն առջևում են»,-նշվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---