Ալիև. Հուսով ենք՝ Երևանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիտողություններին![]() 9 մարտի 2023 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Երևանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական առաջարկներին։ «Հուսով ենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիտողություններին»,-ասել է Ալիևը Բաքվում Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտիսի հետ բանակցություններից հետո։ Նա հավելել է, որ որոշ ժամանակ առաջ ներկայացրել էին իրենց առաջարկները, որոնք «հիմնված են միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա», հայտնում է Interfax.az-ը։ «Մենք ստացել ենք Հայաստանի մեկնաբանությունները։ Ի պատասխան մենք մեր մեկնաբանություններն ենք ուղարկել։ Այնպես որ, գործընթացը շարունակվում և հույս ունենք նույնքան ուժեղ քաղաքական կամք տեսնել ՀՀ կողմից»,-ասել է Ալիևը։ «Հուսով ենք, նրանք ճիշտ որոշում կկայացնեն, չեն փորձի ժամանակ ձգել, ինչպես 28 տարի, երբ մենք բանակցում էինք․․․Ակնկալում ենք, որ Հայաստանը ժամանակ չի կորցնի և դրական կարձագանքի մեր առաջարակներին, որոնց աջակցում են միջազգային դերակատարներից շատերը»,-ասել է Ալիևը։ Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ խաղաղաղության պայմանագրի տեքստում 3-4 կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն առայժմ համաձայնության գալ չեն կարողանում՝ չնշելով, թե կոնկրետ որ կետերի մասին է խոսքը։ ![]() ![]() Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |