Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի իր քվոտայից: Տեղեկությունը հաստատել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Այո՛, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,– ասել է նա:
Հունանյանը չի հայտնել որոշման մանրամասներն ու պատճառները։
Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները: