Անահիտ Մանասյանն ընտրվել է ՄԻՊ պաշտոնում

Անահիտ Մանասյանն ընտրվել է ՄԻՊ պաշտոնում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն Անահիտ Մանասյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել։

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Մանասյանն իր խոսքում ասել էր, որ իր առաջնային նպատակն այս պաշտոնում հանրային հանդուրժողականության մթնոլորտում մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքի պատշաճ մթնոլորտի ձևավորումն է:

Նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ պաշտոնավարելով որպես ՄԻՊ ընդամենը 1 տարի։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---