Պապիկյանն ընդհատել է այցը Բրյուսել

Պապիկյանն ընդհատել է այցը Բրյուսել

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդհատել է այցը Բրյուսել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան»,-ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 10-ից Բրյուսելում գտնվող Պապիկյանն այցելել էր ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն: Տեղի էր ունեցել ՊՆ ղեկավարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել էր ԵԴՈւԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի ուղեկցությամբ:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---