Փոխվարչապետն ԱՄՆ-ում քննարկել է Ադրբեջանի հետ բանակցություններին առնչվող հարցեր

Փոխվարչապետն ԱՄՆ-ում  քննարկել է Ադրբեջանի հետ բանակցություններին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 11-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լու Բոնոյին, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը։

Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։

Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցում է Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023 թվականի գարնանային հանդիպումներին:

Պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ՀԲ Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի, ինչպես նաև ՀԲ՝ Հայաստանի հարցերով իրավասու ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում ՀԲ ընթացիկ պորտֆելին առնչվող հարցեր, ինչպես նաև ՀԲ հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---