ԱԺ-ում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկում կլինի․ Ընդդիմության առաջարկն ընդունվել է

ԱԺ-ում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկում կլինի․ Ընդդիմության առաջարկն  ընդունվել է

PanARMENIAN.Net - Խորհրդարանի ապրիլի 12-ի նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ պատգամավորները հոտնկայս հարգել են նախօրեին զոհված զինծառայողների հիշատակը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է օրվա ընթացքում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների, պատգամավորների հետ քննարկել ստեղծված իրավիճակը: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է առաջարկը։

Հանդիպման քննարկման ձևաչափը կորոշվի:

Ռուբինյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու ուղղությամբ, վարել են անձնազոհ մարտ՝ թշնամուն պատճառելով զգալի վնասներ:

«Ցավոք, հայկական կողմը նույնպես ունի զոհեր և վիրավորներ: Զոհվել է` 4, վիրավորվել՝ 6 զինծառայող»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---