Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին կառավարությունից խոստացել են ընդունել ավելի ուշ![]() 14 ապրիլի 2023 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ, քանի որ իրենց խնդրի լուծման համար դեռևս պատասխան չեն ստացել։ Դեռևս 2015 թվականին ՀՀ կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։ «Մենք մարտի 22-ին դիմում ենք հանձնել կառավարություն`մեր հարցերը կրկին բարձրաձայնելով։ Մեզ պետք է պատասխանեին տասնօրյա ժամկետում, բայց ոչ մի պատասխան չունենք։ Եկել ենք` ասում են դեռ պատրաստ չենք պատասխանել»,– լրագրողների հետ զրույցում ասել է բնակիչներից մեկը, գրում է Sputnik Արմենիան։ Կառավարությունից խոստացել են բնակիչներին ընդունել եկող շաբաթ` պատճառաբանելով, որ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, որը պետք է նրանց ընդուներ, այսօր տեղում չէ։ Բնակիչները, սակայն, հանդիպում են պահանջում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ասում են` բոլոր վարչապետները նախկինում իրենց ընդունել են, սպասում են նաև գործող վարչապետի հետ հանդիպման։ Ֆիրդուսի թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի ՝ «33-րդ» թաղամաս, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։ Հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ,- խմբ.), գլխավոր ճարտարապետը՝ Հովհաննես Մութաֆյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |