Թուրքիայում սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արթուր Դավթյանին, փոխչեմպիոն Վահագն Դավթյանին, հավաքականի մյուս անդամներին՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, դիմավորել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Առաջնության մեդալակիրներին դիմավորելու էին եկել ծնողները, ընտանիքի անդամները, ընկերները, մարզասերներ, պաշտոնյաներ, հայտնում է Panorama.am-ը։
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել հենացատկի մրցաշարում։ Դավթյանը վաստակել է 15.033 միավոր: Նա որակավորման փուլը ևս հաղթահարել էր ամենաբարձր՝ 15.066 միավորով:
2022-ի նոյեմբերի 6-ին Արթուր Դավթյանը դարձել է Աշխարհի չեմպիոն։ Նա անկախ Հայաստանի պատմության աշխարհի առաջին չեմպիոնն է։