ՀՀ ղեկավար. Եվրոպական անվտանգության համակարգի մեջ ուղղումներ եւ ճշտումներ մտցնելու անհրաժեշտություն կա24 ապրիլի 2009 - 22:23 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա անվտանգության համակարգը ձեւավորվել է տասնյակ տարիներ առաջ, երբ դժվար էր հաշվի առնել բոլոր իրողությունները: Այսօր սպառնալիքներն էապես փոխվել են: Այդ իսկ պատճառով կարծում եմ` ուղղումներ եւ ճշտումներ մտցնելու անհրաժեշտություն, իրոք, կա: Ռուսաստանի Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մի օրինակ բերեմ` ԵԱՀԿ-ի արդյունավետության մասին: Եվրոպայում սովորական սպառազինությունների խնդիրը կարգավորող պայմանագրով յուրաքանչյուր երկրի համար սահմանված են սպառազինությունների չափաքանակներ: Ադրբեջանն արդեն բավական տեւական ժամանակ էապես խախտում է այդ պայմանագրի դրույթները, իմիջիայլոց, ԵԱՀԿ անդամ մեկ այլ կամ մի քանի երկրների օգնությամբ եւ կարծես որեւէ մեկն այսօր իր վրա պատասխանատվություն չի վերցնում մեզ ուղղորդելու, ցույց տալու, թե որոնք են մեր չափաքանակները: Նման պայմաններում այս պայմանագրերը ինչպե՞ս կարող են երկարատեւ լինել»,- նշել է Սերժ Սարգսյանը:ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ աշխարհի հզոր երկրները այս համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը կհամարեն որպես մեծ ցնցում եւ, ելնելով սրանից, կմշակվի համաեվրոպական, համաշխարհային անվտանգության համակարգ: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով Էգոյանը կլինի «Ոսկե ծիրանի» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը Փառատոնի բացման ֆիլմը կլինի նրա «Յոթ քողը» Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա |