Իրանը ՌԴ օգնությամբ կկառուցի դեպի Ադրբեջան երկաթուղու Ռեշտ-Աստարա հատվածը![]() 17 մայիսի 2023 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն և Իրանը համաձայնագիր են ստորագրել Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։ Արարողությանը մասնակցել են նաև Իրանի և ՌԴ նախագահներ Էբրահիմ Ռայիսին և Վլադիմիր Պուտինը, որի մասնակցություը տեսակապով է եղել, գրում է ՏԱՍՍ-ը։ Պուտինն ասել է, որ Ռեշտ-Աստարայի կառուցումը թույլ կտա դիվերսիֆիկացնել բեռնափոխադրումները, կրճատել առաքման ժամանակն ու ծախսերը։ Ըստ փաստաթղթի, Մոսկվան ու Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծումը, կառուցումը, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների առաքումները։ Նախագծի ընդհանուր արժեքը 1․6 մլրդ եվրո է, ՌԴ-ն 1․3 մլրդ եվրո կհատկացնի որպես միջպետական վարկ։ Ենթադրվում է, որ Ռեշտ-Աստարան կառուցվելու է Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ, իսկ Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) գիծը՝ Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի մասնակցությամբ։ Ռեշտ-Աստարա երկաթուղու երկարությունը 170 կմ է։ Այն միացնելու է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածները, ինչը թույլ կտա բարձրացնել մերձկասպյան երթուղու արդյունավետությունը։ Ռեշտ-Աստարա երկաթգծի նախագծի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ է $1,1 մլրդ: Նախատեսվում է երկաթգծով տարեկան 5 մլն տոննա բեռնափոխադրումներ իրականացնել, իսկ հետագայում բեռնափոխադրումները հասցնել 10 մլն տոննայի: Երկաթգիծը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասն է: Այն պետք է Հյուսիսային Եվրոպան, Սկանդինավիան և Ռուսաստանն Իրանի տարածքով կապի Պարսից ծոցի, Հնդկական օվիկանոսի և Հարավարևելյան Ասիայի պետությունների հետ: ![]() ![]()
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |