Քերոբյան․ ՀՀ է ժամանել 118,000 ռելոկանտ, որոնցից 50,000-ը՝ այլազգի

Քերոբյան․ ՀՀ է ժամանել 118,000 ռելոկանտ, որոնցից 50,000-ը՝ այլազգի

PanARMENIAN.Net - 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Հայաստան է ժամանել 118,000 մարդ, որից մոտ 50, 000 օտարերկրյա քաղաքացիներ են։ Այդ մասին Yerevan Tech Forum 2k23-ում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ժամանածներից 68,000-ը «յան» ազգանուն ունեն, այսինքն` էթնիկ հայեր են, իսկ 50,000-ն այլազգիներ են, որոնք մշտական բնակություն են հաստատել մեր երկրում և մտածում են խոր արմատներ գցել այստեղ, ինչը շատ լավ է»,–ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարը նաև հիշեցրել է, որ Հայաստանի ձեռնարկությունները վերջին մեկ տարվա ընթացքում բիզնեսի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հրավիրել են մոտ 300 առաջատար արտասահմանյան մասնագետների: Նրա խոսքով՝ պետությունը բիզնեսին կփոխհատուցի այդ մասնագետների աշխատավարձի 20-70 տոկոսը։

Աշխատավարձի 20 տոկոսը կսուբսիդավորվի այն մասնագետների համար, որոնք ավարտել են աշխարհի 400 առաջատար բուհերից մեկը (ըստ Շանհայի վարկանիշի) կամ աշխատել են աշխարհի առաջատար ձեռնարկություններից մեկում (Fortune 500-ից կամ Forbes 2000-ից): Սուբսիդիայի չափը կավելանա մինչև 50%, եթե մասնագետն ունի գիտական աստիճան։

Քերոբյանի խոսքով` կառավարության նպատակներից մեկը Երևանում բարձր տեխնոլոգիական տարածաշրջանային ՀԱԲ ստեղծելն է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---