Ֆասթ Բանկը միացել է ՀՀ լիզինգատուների ասոցիացիային

Ֆասթ Բանկը միացել է ՀՀ լիզինգատուների ասոցիացիային

PanARMENIAN.Net - Կարևորելով Հայաստանում լիզինգ ֆինանսական գործիքի արագ տեմպերով զարգացումը՝ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն ստորագրել է «ՀՀ լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ-ին անդամակցելու մասին պայմանագիրը։

Ֆասթ Բանկը կարևորում է լիզինգային համակարգի մեծ դերը երկրի տնտեսության զարգացման մեջ և պատրաստ է բացահայտել ոլորտում առկա խնդիրները, առաջարկել միասնական լուծման եղանակներ։ Համագործակցությունը նաև ստեղծելու է դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին անմիջականորեն մասնակցելու հնարավորություն։

Ֆասթ Բանկի Բիզնեսի կառավարման տնօրեն-Տնօրինության անդամ Սերգեյ Գասպարյանը նշել է․ «Ուրախ ենք համագործակցել «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի» հետ՝ ոլորտի ստանդարտները և գործընթացները զարգացնելու նպատակով: Որպես վստահելի, պատասխանատու, հաճախորդամետ և թվային լուծումներով Բանկ՝ մենք կարևորում ենք թափանցիկությունը, արդար համագործակցությունը և ոլորտի թվայնացումը։ Անհամբեր ենք համագործակցել «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի» հետ՝ որդեգրված արժեքները ոլորտում տարածելու համար»:

Որպես նոր բանկ՝ Ֆասթի համար հատկանշական է լինել տեղեկացված այս գործիքի միջազգային զարգացման տենդենցներից և մարտահրավերներից, նպաստել լիզինգի վերաբերյալ ճանաչողության, իրազեկվածության բարձրացմանը։ Այս նպատակով Բանկի աշխատակիցները հատուկ վերապատրաստում են անցել, որպեսզի լավագույնս տեղեկացված լինեն լիզինգ ֆինանսական գործիքին և դրա կիրառման բոլոր հնարավորություններին։

«ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի» նախագահ Արսեն Բազիկյանը ևս վստահություն է հայտնել, որ նոր ձևավորված Բանկը, կառույցին անդամակցելով, կհարստացնի իր գործիքակազմը, թվային նոր լուծումներ կառաջարկի տեղական շուկայում։

Այս համագործակցությունը հաստատում է, որ այս փուլում Ֆասթ Բանկի համար կարևոր է իրազեկ լինել բանկային պրոդուկտների զարգացման միտումներին և մշակել դրանց համապատասխան առաջարկներ։

 Ուշագրավ
Առևտրաշրջանառությունն աճել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ
Նա նշել է, որ կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել
---