Փաշինյանը` ԵԱՏՄ–ում գազի ընդհանուր շուկայի մասին. ՀՀ–ն պատրաստ է կառուցողական երկխոսության![]() 25 մայիսի 2023 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում, անդրադառնալով ԵԱՏՄ–ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, ասել է, որ ՀՀ–ն պատրաստ է կառուցողական երկխոսության։ Նա նշել է, որ ազգային տնտեսությունների ներուժի ամրապնդման համար կարևոր նշանակություն ունի էներգետիկ անվտանգության ապահովման նկատմամբ գրագետ մոտեցումը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Ինչպես բազմիցս նշվել է, ԵԱՏՄ գազի միասնական շուկայի գործարկումը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առևտրի փոխշահավետ պայմաններին, էներգիկ անվտանգության բարձրացմանը և ԵԱՏՄ անդամ երկրների մրցունակությանը միջազգային շուկայում։ Այս համատեքստում հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության չկարգավորած հարցերի շուրջ հնարավորինս արագ փոխըմբռնման հասնել»,– նշել է Փաշինյանը։ Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կնախորդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Photo. Ria Novosti ![]() ![]() Առևտրաշրջանառությունն աճել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ Նա նշել է, որ կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |